211652_close_icon
views-count4447 դիտում article-date 10:42 21-08-2022

Չինաստանի նախագահ Ցզինպինը խնդրել է Բայդենին թույլ չտալ Փելոսիի այցը Թայվան. The Washington Post

News.am-ը գրում է. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից օրեր առաջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ-ի  նախագահ Ջո Բայդենին խնդրել է միջոց գտնել՝ Փելոսիի այցելությունից զերծ մնալու համար, գրել է The Washington Post-ը։

Հուլիսի 28-ին Սիի խնդրանքը Բայդենին, որի մասին հայտնել էր Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը, հետեւել է չինացի պաշտոնյաների բազմաթիվ նախազգուշացումներին այն մասին, թե ինչ կարող է անել Չինաստանը՝ ի պատասխան Փելոսիի այցին:

Սակայն Բայդենը, ըստ աղբյուրի հայտնած տեղեկությունների, Սիին ասել է, որ չի կարող պարտադրել նրան՝ բացատրելով, որ Կոնգրեսը իշխանության անկախ ճյուղ է, եւ որ Փելոսին, ինչպես Կոնգրեսի մյուս անդամները, ինքնուրույն որոշումներ ունեն արտասահմանյան ճանապարհորդությունների վերաբերյալ:

Այնուամենայնիվ, նույնիսկ պաշտպանելով Փելոսիի ճամփորդելու իրավունքը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները խորապես մտահոգված են այդ ուղեւորությամբ, ըստ վարչակազմի եւ Սպիտակ տան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:

ԱՄՆ պաշտոնյաները անհանգստացած են նաեւ Փելոսիի այցի ժամկետներով, քանի որ այն համընկնում է ՉԺԴՀ-ի նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետն ապահովելու փորձից մեկնարկի հետ, եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով, որոնք կարող են դրան հետևել:

Չնայած պաշտպանության նախարարության, ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության եւ Սպիտակ տան ազգային անվտանգության պաշտոնյաների մատնանած ռիսկերին, Փելոսին շարունակել է ուղեւորությունը՝ առաջացնելով Չինաստանի աննախադեպ ռազմական պատասխանը, ներառյալ հրթիռային հարձակումները Թայվանի շրջակայքի եւ կղզու ջրերի վրա: Որոշ հրթիռներ ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, ինչպես նաեւ անցկացվել են զորավարժություններ, որոնք հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր