211652_close_icon
views-count2197 դիտում article-date 12:51 24-08-2022

Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու

Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել»,- ասաց Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց բանկերի հետ աշխատանքը՝ ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու համար:

Նմանատիպ նյութեր