76830 դիտում
18:42 25-08-2022
Երևանում հրդեհ է բռնկվել հայտնի «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4 հասցեում գործող «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3, թիվ 8 հրեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Լրացուցիչ ժամանել է թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արտակ Մանուկյանը, ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Հենրիկ Սալոյանը, որպեսզի հրշեջները կարողանան անվտանգ աշխատեն:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են կանխել կրակի տարածումը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Քաղաքացիների ու հրշեջների աշխատանքի արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը առաջին հարկի խանութ և 2-րդ հարկի ՝«Վլադ Ֆիթնես» մարզասրահ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+