54352 դիտում
16:57 26-08-2022
Դանակահարություն՝ Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում. Սևանի բժիշկները փրկեցին իրանցու կյանքը, իսկ Սևանի ոստիկաններն էլ տաք հետքերով բռնեցին իրանցի դանակահարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում օտարերկրացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ոստիկանները Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում հայտնաբերել են վիրավոր օտարերկրացուն, և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այդ քաղաքացուն տեղափոխել «Սևան» ԲԿ։
Արդեն տեղում տաք հետքերով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանի գլխավորությամբ Սևանի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ ճիշտ կողմնորոշվելով՝ Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտու որոշ հատվածները վերցնել են հսկողության տակ, և այդպեսլ էլ իրականացնելով՝ արդյունքում Սևանի ափի տարբեր հատվածներում հայտնաբերել են օտարերկրացի մի քանի քաղաքացիների, ովքեր նշված վայրից տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժին։
Նրանցից մի քանիսի հագուստները պատռված էր, իսկ նրանց ընկերները փորձում էին ոստիկաններին մոլորեցնել, թե ավազի վրայից իրենց ընկերը սայթաքել ու բախվել է զրուցարանի երկաթե հատվածին։ Մինչդեռ ոստիկանները նրանց «կուտը չկերան», ու արդեն կարճ ժամանակում ճշտվեց վիրավորի և դանակահարողի ինքնությունը. երկուսն էլ Իրան Իսալամական Հանրապետության քաղաքացիներ են։
Վիրավորը 31-ամյա Մաալի Եսմայիլն է, իսկ նրան դանակահարողը՝ 31-ամյա Յահի Յասինը, ով այնուհետև հանցագործության գործիք դանակը նետել է Սևանա լիճը։
Կասկածյալը ոստիկանությն Սևանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+