211652_close_icon
views-count119062 դիտում article-date 10:34 28-08-2022

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի  տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  պետ Արթուր  Ումրշատյանը, պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լինգ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր  Երևանի բուհերից մեկում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր