211652_close_icon
views-count2583 դիտում article-date 20:08 29-08-2022

Վաղը՝ ժամը 20:00-ից, Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ից, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։

Ինչպես տեղեկանում ենք  Ներքին գործերի նախարարությունից, մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։

Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր