2307 դիտում
09:01 01-09-2022
ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, եւ ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր եւ իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, եւ դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների եւ ռազմական կառավարման մարմիների վրա է»:
Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7961 դիտում
22:23 20-06-2018
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում
1168 դիտում
09:49 10-11-2022
Արցախի նախկին ՊԲ հրամանատարի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»