1367 դիտում
13:57 01-09-2022
Զինծառայողների ընտանիքներին 2022-ին նախատեսված բնակարանի գնման վկայագրեր տալու հարցը կդիտարկվի 2023-ին
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեի մասին օրենքում, որով ՀՀ ՊՆ «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման միջոցներից նվազեցրեց 33 մլրդ.դրամ` ավելացնելով «Բնակարանային ապահովում» ծրագրի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման բյուջեի միջոցներին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման ոչ ֆինանսական` արդյունքային (կատարողական) ցուցանիշների ճշգրտում:
Նշված ծրագրի շրջանակներում 2022թ.ընթացքում նախատեսված է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանային հաշվառման ընդգրկված, ծրագրի շահառու հանդիսացող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների թվով 59 ընտանիքի, որից Երևան քաղաքում` 9 ընտանիք (4-ը՝ զոհված (մահացած), 5-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի 50 ընտանիք(13-ը` զոհված (մահացած), 37-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականին տրամադրված բնակարանի գնման վկայագրերից թվով 61շահառուի նկատմամբ ձևավորված պարտավորությունները տեղափոխվել և իրականացվում է 2022թ. ընթացքում` անհրաժեշտություն է առաջանում ՀՀ 2022-ի պետական բյուջեում կատարել արդյունքային (կատարողական) ցուցանիշների համապատասխան վերաբաշխում:
Ընդ որում՝ ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ արդեն իսկ բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր են ներկայացրել թվով 50 շահառու, որից Երևան քաղաքում` 15 ընտանիք (13-ը՝ զոհված (մահացած), 2-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի` 35 ընտանիք (29-ը՝ զոհված (մահացած), 6-ը՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք): Թվով 5 շահառուներին տրամադրված բնակարանի գնման վկայագրերը դեռևս գտնվում են 6-ամսյա գործողության ժամկետի մեջ, իսկ թվով 6 շահառուի տրամադրված բնակարանի գնման վկայագրերի 6 ամսյա ժամկետը լրացել է:
2022թ. նախատեսված շահառուներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցը կդիտարկվի 2023թ. ընթացքում:

Նմանատիպ նյութեր
1334 դիտում
13:14 02-10-2014
Անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
1586 դիտում
22:44 28-11-2014
Գյումրեցիները բնակարանի գնման վկայագրեր ստացան
3800 դիտում
14:57 07-11-2019
Մանկատան 300 շրջանավարտներ բնակարանի գնման վկայագրեր կստանան
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը