89166 դիտում
18:46 01-09-2022
Խոշոր հրդեհ՝ Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում. տարհանվել է մոտ 60 քաղաքացի. կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից. Ժամանել է հրշեջների 4 հարշվարկ և ավտոսանդուղք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Շենքից բնակիչները տարհանվել են, այս պահին էլ հրշեջները պայքարում են շենքի տանիքում առաջացած կրակի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տարհանվել է մոտ 60 քաղաքացի և այվել է տանիքում մոտ 300 քմ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր Վաղարշապատի հրշեջների հետ արդեն կանխել են կրակի տարածումը, հակառակ դեպքում՝ շենքի ողջ տանիքը վերածվելու էր մոխրակույտի:
Այս պահին թիվ 1 ջոկատի հրշեջները Վաղարշապատի հրշեջների հետ կատարում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու և այն չեզոքացնելու ուղղությամբ:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Աբգարյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էջմիածնի մասնաճյուղի հերթապահ խումբը, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված շենքը, մինչև հրշեջները կավարտեն իրենց աշխատանքները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 230+
230+