134972 դիտում
14:06 02-09-2022
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա տղամարդը քաղաքացիների մոտ ներկայանում էր որպես պարեկ, ինքնակոչ պարեկին Լոռու պարեկները հայտնաբերել են, ավտոմեքենայի գույնն էլ փոխել ու կեղծել էր համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMHSYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի, ով, չհանդիսանալով պարեկային ծառայության աշխատող, մարդկանց մոտ ներկայացնում է, որ ինքը սպա է և աշխատում է պարեկային ծառայությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ ենթադրյալ ինքնակոչ պարեկը գտնվում է Լոռու մարզում։ Նրան հայտնաբերելու համար գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի կողմից դարանակալումներ են իրականացվում ու Սպիտակի տարածաշրջանում հայտնաբերում են ինքնակոչ պարեկին։
Վերջինս լինում է Kia մակնիշի 99 MԼ 996 համարանիշի ավտոմեքենայով, ու երբ պարեկներ Էդգար Պողոսյանն ու Վոլոդյա Կրոյանը կանգնեցնում են նրան ու փորձում ճշտել ինքնությունը, նա լինում է պարեկային ծառայողի համազգեստով և ասում է, որ ինքը պարեկ է, սակայն, քանի որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, ինքնակոչ պարեկին տեղափոխում են ոստիկանություն, որտեղ էլ պարզվում է, որ նա Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մարատ Ս-ն է։
Պարզվում է նաև, որ ավտոմեքենայի համարանիշները նույնպես կեղծ են, ավտոմեքենայի գույնն էլ տեխնիկական անձնագրով այլ գույն է եղել։;
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2119 դիտում
20:34 26-03-2023
Սրանք անթաքույց պատերազմ են կեղծել, հեղափոխություն են կեղծել, Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն. Աշոտյան
1525 դիտում
09:32 25-08-2023
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք. Հայկ Մարության