211652_close_icon
views-count2080 դիտում article-date 15:31 03-09-2022

Ընդդիմադիրները մեզ համարում են դավաճան, կարծում են, որ մենք հողերը տվել ենք, ծախել ենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Ամառային դպրոցի» մասնակից աշակերտների հետ հանդիպմանը խոսել է ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին։

Նա նշել է, որ խորհրդարանում շատ հարցեր են բարձրացվում, սուր հարցեր են բարձրացվում, այդ հարցերին ինչքան հնարավոր է այդ հարցերին պատասխանում են, բայց կան հարցեր, որոնք ինքն առաջարկել է քննարկել դռնփակ, սակայն ընդդիմությունը հրաժարվել է։

« Հիշում եմ, որ 3-4 անգամ մեր կողմից եղել է առաջարկ՝ դռնփակ ֆորմատով հանդիպման, որպեսզի ես ամբողջ պրոցեսները, տեղեկատվությունը կիսեմ իրենց հետ, բայց մերժել են։ Դրա համար կա կոնկրետ պատճառ։ Նրանք մեզ համարում են դավաճան, մեզ համարում են, որ հողերը տվել ենք, հողերը ծախել ենք և այլն։ Դրա համար ես իրենց էլ եմ հասկանում, որովհետև էստեղ կոնֆլիկտ է առաջանում․ եթե հանկարծ գան, մեզ հետ քննարկեն և դուրս գան, համոզված եմ, որ դռնփակ հանդիպումից դուրս գալուց մեզ վնասող որևէ հայտարարություն չեն կարող անել։ Նման քննարկումների ժամանակ ես բաց, անկեղծ ամեն ինչի մասին պատմում եմ»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝  այդ հանդիպումից հետո ընդդիմությունը վատ վիճակում կհայտնվի, քանի որ չի կարողանա պատասխանել արմատական տրամադրված մարդկանց։

«Եթե հրապարակային ասում են՝ դավաճան, ասում են որ պետք է գնդակահարել, ասում են, որ պետք է քառատել, սպանել, դռնփակ հանդիպման եկան, դուրս գան ու հանկարծ էդպիսի դարակազմիկ մի բան չեղավ ասելու՝ իրանց տրամաբանության տեսակետից։ Իրենք հայտնվելու են վատ վիճակում, վատ վիճակում ոչ թե մեր կամ հանրության տեսանկյունից, այլ իրենց էդ աստիճանի արմատական տրամադրված ուժերը հենվում ենք արմատական տրամադրված մարդկանց վրա, հետո ի՞նչ են բացատրելու, դավաճանների, հողատուների հետ ինչի՞ են գնացել հարց քննարկել»։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ցանկացած պահի պատրաստ է հանդիպել խորհրդարանական ընդդիմության հետ։

Նմանատիպ նյութեր