211652_close_icon
views-count1198 դիտում article-date 18:59 03-09-2022

ԵՄ-ն պատրաստ է արձագանքել գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշմանը. CNBC

Եվրամիությունը պատրաստ է արձագանքել բլոկին գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշմանը, շաբաթ օրը CNBC-ին ասել է էկոնոմիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհարգի ստորագրված պայմանագրերը, բայց նույնիսկ եթե էներգետիկ ոլորտի զինումը շարունակվի կամ ակտիվանա՝ մեր որոշումներին ի պատասխան, կարծում եմ, որ Եվրամիությունը պատրաստ է արձագանքել»,- ասել է Ջենտիլոնին։

«Իհարկե, մենք պետք է խնայենք էներգիան, պետք է կիսենք էներգիան, մենք պահեստավորման բարձր մակարդակ ունենք եւ չենք վախենում Պուտինի որոշումներից։ Մենք Պուտինին խնդրել ենք հարգել իրենց պայմանագրերը, բայց եթե նրանք չհարգեն իրենց պայմանագրերը, մենք պատրաստ ենք պատասխանել»,- հավելել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Գազպրոմ»-ը հայտարարել էր «Հյուսիսային հոսք» գազատարի ամբողջական դադարեցման մասին։

Նմանատիպ նյութեր