211652_close_icon
views-count5805 դիտում article-date 23:07 03-09-2022

Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին, այն է, որ նրանց որդին ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Դե ինչ, Ռուբեն Վարդանյանի շուրջ երկու օր ընթացող իրարամերժ «քննարկումներն» արդեն ոնց որ հանդարտվում են... Ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին հաճախ եմ լսել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նրա կողմից նախաձեռնված մի շարք ազգանպաստ ծրագրերի մասին: Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին՝ դա այն է, որ նրանց որդին՝ Դավիթը, Արցախի հանդեպ չունենալով սահմանադրական որևէ պարտականություն, 2015-ից ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում...
 
Հ.գ.-...Չէի զարմանա, եթե «չար լեզուներն», ընդօրինակման արժանի այս քայլն արժեզրկելու համար, տակավին «գործի դնեն» իրենց հիվանդ երևակայությունը և Դավիթին ներկայացնեն որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից «ներդրված գործակալ ...»

Հ.գ.գ.- Ի դեպ մի ժամանակ էլ մեր շրջապատում կային մարդիկ, ովքեր նման «լուրեր» էին տարածում Մոնթեի մասին, երբ վերջինս նոր էր եկել Արցախ...»
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր