98200 դիտում
18:39 04-09-2022
Պարզվել է Դավիթաշենի կամրջի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով «Յաշիկի», Kia-ի, Toyota-ի և Opel-ի վարորդների ու վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում պարզվել է սեպտեմբերի 1-ին Երևանում Սասնա Ծռեր փողոցից դեպի Վաղարշյան փողոց տանող Դավիթաշենի կամրջի սկզբնամասում վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes G-ին վարել է Երևանի բնակիչ Արտավազդ Քյասինյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ Գարիկ Սուքիասյանը, Kia-ն վարել է Կամո Ղուկասյանը, իսկ Opel-ը՝ Արայիկ Համբարձումյանը։
Վթարի հետևանքով վարորդներից Գ․ Սուքիասյանն ու Կ․ Ղուկասյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Իսկ 2 երեխաները տեղում բուժօգնություն են ստացել բժիշկների կողմից, ովքեր նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն ծնողները հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, ասելով, որ իրենք չեն տուժել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 1-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել էին Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը։ Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ;
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնները։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նույն վաշտի ավագ պարեկ Լիաննա Ղազարյանը, պարեկ Մեսրոպ Կարապետյանը և 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահրամ Նավոյանը։ Խցանումը կամրջի վրա անցնում էր մի քանի կիլոմետրից։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+