211652_close_icon
views-count2401 դիտում article-date 17:59 04-09-2022

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ. Պեսկով

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների առարկա կարող է լինել Մոսկվայի պայմանների կատարումը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է RT-ը։

«Իհարկե, բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես են կատարվելու մեր պայմանները»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում, ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ռուսաստանը խոսելու բան ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նա նշել է, որ ռուսական պայմանները մնացել են նույնը։

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ  ԵՄ առաջնորդները փորձում են համոզել Զելենսկիին գնալ բանակցությունների:

Նմանատիպ նյութեր