211652_close_icon
views-count2792 դիտում article-date 22:13 06-09-2022

​Փրկարարի օրվա առիթով վանաձորցի հրշեջ-փրկարար, ծանրորդ ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանել է Դյուցազնագրքի և Գինեսի հերթական ռեկորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 5 ին ՀՀ ԱԻՆ նախարարության տարածքում տեղի է ունեցել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Փրկարարի օրվա առիթով ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ ի հրշեջ-փրկարար, ծանրորդ ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն համաշխարհային Գինեսի բազմակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը սահմանել է Դյուցազնագրքի և Գինեսի հերթական ռեկորդ։

Դյուցազնագիրք Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի անմիջական ներկայությամբ փրկարար չեմպիոնը կարողացավ 170կգ ուսերիս վրա նստած դիրքով քայլել 2,5 մետր, որից հետո կատարեց ամբողջական շրջադարձ եւ 1,5մետրել շրջադարձով քայլեց եւ այդքանից հետո էլ կարողացա կանգնել 10անգամ էլ կատարել կքանիստ վարժությունը եւ շրջանցեց չինացի մարզիկի նախկինում կատարած ռեկորդը:

Ռեկորդը գրանցեց Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։Հետաքրքիր զուգադիպությամբ փրկարարների օրը զուգադիպել է Զորիկի ծննդյան տարեդարձի հետ:Նշենք, որ ծանրամարտիկ, ուժային եռամարտիկ, բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ- փրկարար Զորիկ Պողոսյանը Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգի սպորտի վարպետ է:




Նմանատիպ նյութեր