1237 դիտում
13:05 07-09-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը օտարերկրյա ներդրողների հետ Բիզնես-նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների 2 տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետի աշխատակազմը հայտնում է, որ նպատակը, Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն:

Նմանատիպ նյութեր
1343 դիտում
13:32 25-02-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ՀԱՀ նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»