1231 դիտում
13:33 07-09-2022
Ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը․ ցորենի բերքատվությունը ցածր է՝ հեկտարից 16 ցենտներ
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2022 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված աշնանացան ցորենի 9 607 հեկտար արտերից հնձվել է շուրջ 9 300 հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 16 ցենտներ։ Գարնանացան գարու 10 հազար 35 հեկտար արտերից արդեն հնձվել է շուրջ 10 հազար հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14 ցենտներ։
«Նման ցածր բերքատվության հիմնական պատճառը կապվում է եղանակային անբարենպաստ պայմանների հետ։ Շուրջ 2 ամիս տեւած արեւելյան եւ հարավարեւելյան չորացնող քամիները եւ անձրեւների բացակայությունը հնարավորություն չտվեցին, որպեսզի հացահատիկի հասունացման կաթնամոմային փուլը հաղթահարվի, եւ հասկը հատիկալցվի։ Իսկ այն տեղերում, որտեղ ունեցել ենք ջրովի տարածքներ, բերքահավաքն ընթացել է բարձր արդյունքներով՝ հեկտարից ստացվել է մինչեւ 50-60 ցենտներ բերք։ Որոշ տեղերում էլ հացահատիկի արտերը հնձվել են անասնակերի համար, քանի որ հասկն այդպես էլ չհասցրեց հասունանալ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր
12194 դիտում
20:45 10-07-2017
Հեկտարից 25,5 ցենտներ ցորեն. Արցախում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք է.
2266 դիտում
17:12 05-07-2016
Արցախում հացահատիկի բերքատվությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
4232 դիտում
10:12 23-08-2018
Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»