211652_close_icon
views-count2071 դիտում article-date 09:25 08-09-2022

Հանձնարարված է արագացնել, որ մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական տարբերակը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Երևանում շատ նեղ կազմով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանգամանալից ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված հարցերը։

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները, որպեսզի մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական տարբերակը։

Ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, մեկ ամսից ավելի է՝ արտաքին գերատեսչությունում հատուկ խումբ է աշխատում, որն ամբողջությամբ կենտրոնացած է այդ փաստաթղթի վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր