211652_close_icon
views-count1220 դիտում article-date 15:43 09-09-2022

Միտքն ամբողջությամբ սուտ է, քանի որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում Արցախը լինելու էր կամ անկախ, կամ էլ ՀՀ–ի կազմում. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արսեն Թորոսյանը, ով հանդես է գալիս որպես ՀՀ իշխող ուժի պատգամավոր և կոչված է սպասարկելու մեր պետության ազգային ու անվտանգային շահը, իր ադրբեջանահաճո գործելաոճի համար մի օր հավանաբար կարժանանա «Հեյդար Ալիևի» անվան մրցանակին։ Ցավոք, նա միակը չէ այդ թիմում, ավելին` որոշում կայացնողի չհնչեցրած մտքերն է արտահայտում...

Իսկ միտքը ամբողջությամբ սուտ է, քանի որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում Արցախը լինելու էր կամ անկախ, կամ էլ ՀՀ–ի կազմում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չգնաց խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առողջապահության նախկին նախարարը, ով դառել է հայ–ադրբեջանական հարաբերությունների «գիտակ» և «պատմաբան» նաև խոստովանեց, որ իշխող ուժը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, քանի որ որոշել է հարմարվել նոր պայմաններին:

Ցանկացած ժողովորդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենթի գործընթաց, քանի որ մեծամասնությունը, որը ընտրել է ղեկավար, այլ ծրագրի օգտին է քվեարկել, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ անգամ դրված էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը: Թող ՔՊ–ն «նոր պայմաններին համահունչ» ծրագիր ներկայացնի, նոր կիմանան ունեն մանդատ Արցախն Ադրբեջանին հանձնելու, թե ոչ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր