211652_close_icon
views-count1670 դիտում article-date 23:55 10-09-2022

«Ինտեր» - «Տորինո»․1։0․ Իտալիայի առաջնություն

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» ընդունեց «Տորինոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով՝ 1։0։

89-րդ րոպեին գոլ խփեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր և 76-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին։

«Ինտերը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Տորինոն» 7-րդն է՝ 10 միավոր։

Նմանատիպ նյութեր