56379 դիտում
19:49 11-09-2022
Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն առավոտյան դիմել է ոստիկանություն, որ դուստրը նամակ է թողել ու տանից հեռացել, ժամեր անց նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կիրճում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել , որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։
Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դին դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դին դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով ճոպաններ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
79762 դիտում
09:34 24-05-2022
Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ