211652_close_icon
views-count1387 դիտում article-date 17:50 12-09-2022

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Tert.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահե Հարությունյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Վահե Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազ էր նշանակվել 2017–ի մարտին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նրան կփոխարինի Աննա Վարդապետյանը։

Նմանատիպ նյութեր