211652_close_icon
views-count1355 դիտում article-date 20:04 13-09-2022

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ. հայտարարություն

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի վաղ ժամերին սանձազերծված հարձակումը: 

«Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ, որը Հայաստանի տարածքում գտնվող դիրքերի վրա Ադրբեջանի սանձազերծված հարձակման հետևանքն է: Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում հարգել 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը՝ լարվածությունը արագորեն թուլացնելու համար: Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է վեճերի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա», - նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր