4555 դիտում
10:56 17-09-2022
Եթե բանկը փող չունի, ապա ո՞վ ունի․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«UNIBANK ARMENIA-ն փող չունի: Այս մասին հայտարարեց բանկի «Բագրատունյաց» մասնաճյուղի կառավարիչ ներկայացող (չուներ անվանաքարտ) Մկրտչյան Հայկը:
Սակայն, ամեն ինչ հերթով:
Ուրեմն, Юнистрим համակարգով գումար էի ստացել: Յունիբանկի անվտանգության աշխատակիցը (չուներ անվանաքարտ) ասաց, որ բանկը փող չունի: Չհավատացի: Մտա բանկի կառավարիչ ներկայացող (չուներ անվանաքարտ) Մկրտչյան Հայկի առանձնասենյակ: Վերջինս հաստատեց անվտանգության աշխատակցի բառերի ճշմարտացիությունը և, արդեն պաշտոնապես ազդարարեց, որ բանկը փող չունի: Տարակուսեցի՝ եթե բանկը փող չունի, ապա ո՞վ ունի: Ամեն դեպքում, կառավարչին և աշխատակիցներին տեղեկացրեցի, որ մինչև գումարս չստանամ, բանկից դուրս չեմ գալու: Այդպես էլ արեցի: Առանց անվանաքարտի Մկրտչյան Հայկը պարբերաբար փորձում էր կոնֆլիկտ հրահրել: Այդօրինակ հերթական միջադեպի ընթացքում վերջինս ճշտեց, որ «բանկը ոչ թե փող չունի, այլ միայն դոլար չունի»: Մեծ հաշվով, դա էական չէր, քանզի դոլարը զենք չէ և, հետևաբար՝ այն ամենուրեք վաճառվում է և դրա գնման համար ՌԴ թույլտվությունն անհրաժեշտ չէ:
Մի քանի ժամ անց նյարդերս չդիմացավ և առանց անվանաքարտի Մկրտչյան Հայկից, բանկում այդ պահին ներկա շուրջ 18-20 հաճախորդների ներկայությամբ, պահանջեցի որ վերջինս բարձրաձայնի իմ գումարը ինձ տալու հստակ օրը, ժամը և րոպեն: Շուրջ 18-20 հաճախորդների ներկայությամբ, առանց անվանաքարտի Մկրտչյան Հայկը հայտարարեց, որ ինձ կվճարի 16:00-ին: Նշված ժամին գումարը «ճարվեց»:
Ես բանկ էի եկել 12:45: Այսինքն, ես 3 ժամ 15 րոպե շարունակ ես գտնվում էի բանկում և անհաշտ պայքարում էի ԻՄ գումարը ստանալու համար:
Մի գնացեք Յունիբանկ: Խնայեք ձեր առողջությունը:
ՀԳ. Յունիբանկի մասին անցյալ տարի էի գրել: Քաղցկեղով հիվանդ, կյանքի վերջին օրերը բոլորող և բանկում վարկ ունեցող 43-ամյա տղամարդուն զանգահարել էր բանկի աշխատակցուհին և հետաքրքրվել, թե արդյո՞ք տղամարդը քաղցկեղով է հիվանդ և ճի՞շտ է որ նրան հաշված օրեր են մնացել: Զանգից մի քանի օր անց տղամարդը մահացավ: Մինչ այսօր պարզված չէ զանգահարողի ինքնությունը:
ՀԳ. Մարդկանց առողջությանը վնաս պատճառելու՝ Յունիբանկում ձևավորված ավանդույթները շարունակական են»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2989 դիտում
13:50 02-04-2023
Եթե մեր երկրում մարդիկ միմյանց հետ հաղորդակցվեն այլ լեզվով, ապա դա այլևս մեր երկիրը չի լինի․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված