211652_close_icon
views-count1775 դիտում article-date 18:35 17-09-2022

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: 

Նմանատիպ նյութեր