211652_close_icon
views-count1544 դիտում article-date 23:40 19-09-2022

«Բավարիան» կփորձի ձեռք բերել Հարի Քեյնին

 NEWS.am SPORT-ը գրում է. Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնին, հաղորդում է Sky Sport-ը։

Դեռ ամռանը «Բավարիան» փորձել է իրականացնել այս տրանսֆերը։ Հարի Քեյնը նույնպես դեմ չէ տեղափոխությանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։

Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր