1135 դիտում
15:49 20-09-2022
Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի աշխատանքների ընթացքը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Քննարկվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն Ասիական զարգացման բանկի հատկացրած վարկային միջոցներով իրականացնում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին, մոտ 42կմ), Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի (18.7կմ) վերակառուցումը, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածի հիմնանորոգումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հիմնականում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի աշխատանքների առաջընթացին։ Ներկայացնելով կատարված աշխատանքներ՝ նշվեց, որ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումն ավարտական փուլում է, մասնավորապես, ավարտվել է ասֆալտապատումը, մինչև տարվա վերջ կավարտվեն ճանապարհի կահավորման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Տրանշ-2-ին, ապա այստեղ առաջիկայում պայմանագիր կկնքվի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածը (կմ 29+600-կմ 37+545) վերակառուցող կապալառուի հետ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Տրանշ-2-ի 34կմ անավարտ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) վերակառուցման նպատակով հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ։ԱԶԲ պատվիրակությունը կայցելի շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարված և կատարվող աշխատանքներին։ Տեղի կունենան նաև առանձին հանդիպումներ մասնագիտական թիմերի հետ՝ քննարկելով ծրագրերի ֆինանսական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։
ԱԶԲ պատվիրակության անդամներն ընդգծեցին, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ աջակցելու ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու հարցում։
Նմանատիպ նյութեր
2956 դիտում
12:49 25-08-2022
Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի 34կմ-ի շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ
Այս բաժնից
568 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
700 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
979 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ