211652_close_icon
views-count2321 դիտում article-date 22:32 21-09-2022

Չե՞ք տեսնում, որ ներկա գործող ստահակը չի անելու ոչինչ, որպեսզի կորուստներ չունենանք, նա միշտ հայտարարում է, որ գնալու է ցավոտ փոխզիջումների

Ու՞ր եք, հայ մեծահարուստներ, ինչի՞ զինվորի կողքին չեք։ Հայր չե՞ք, ծնող չե՞ք։ Ամեն մեկդ անձնական միջոցներով, որ սպառազինեք բանակը, մարտիկին ու փակեք Հայոց երկինքը, և' զինվորի կորուստ չենք ունենա, և` տարածքային։ Կեղծ «բարեկամության» և «հայրենասիրության» ճառեր ասելու փոխարեն` գործով ապացուցեք, որ իրո'ք սրտացավ եք։

Ձեռնոց եմ նետում բոլորիդ` անուն առ անուն, թե' ՀՀ -ում ապրողներին, թե' ` արտերկրներում։ Չե՞ք տեսնում, որ ներկա գործող ստահակը չի' անելու ոչինչ, որպեսզի կորուստներ չունենանք։ Նա միշտ հայտարարում է, որ գնալու է ցավոտ փոխզիջումների։

Ասես` պղինձ Արթինը վերամարմնավորվել է, ով պատրաստ է զիջել թշնամուն ինչ-որ բան ` Արցախ, Հայաստան ։ Ու՞ր եք, ի ցույց դրեք ձեր նվիրվածությունը և սերը հայրենիքի նկատմամբ։ Ձեռնամուխ եղեք զինտեխնիկայի ձեռքբերմանը և սպառազինությանը։ Ու հետո կանգնե'ք, խոսե'ք հայրենասիրությունից, որովհետև հրապակներում ճառ ասելով ` հայրենասեր չեն դառնում, այլ` գործով. ակնառու գործով։ Ո՞վդ արեց ու ազգը չտեսա՞վ... Թե' չէ, մեծ գործերից` բ(ճ)առն է մնացել։

#Ռոբերտ_Քոչարյան
#Սերժ_Սարգսյան
#Հովիկ_Աբրահամյան
#Խաչատուր_Սուքիասյան
#Գագիկ_Ծառուկյան
#Սամվել_Ալեքսանյան
#Սամվել_Կարապետյան
#Վարդանյան_եղբայրներ(«Գրանտ քենդի»)
#Ռալֆ_Յիրիկյան և այլոք...

Ու՞ր եք... Դուք կորցնելու ոչինչ չունե՞ք, ձեր վրա չեն անդրադառնալու՞ կորուստները։ Դե', հե'նց այս գործով ցույց տվեք ձեր պայքարը։ Ճառերից կու'շտ է ազգը...
Ա'ԶԳ, ՊԱՀԱՆՋԻ'Ր...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր