211652_close_icon
views-count3404 դիտում article-date 11:42 25-09-2022

Հողատու դավաճանի հրահանգով՝ կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4,5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ. Իշխան Սաղաթելյան

Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4,5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՅԴ-ականների կալանավորմանը:

«Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4,5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։

Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:

Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:

Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»,- գրել  է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր