2651 դիտում
09:31 27-09-2022
Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը՝ առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում: Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն էր:
Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմի թեկնածու Հայկ Առաքելյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով եւ գրավել երրորդ հորիզոնականը: Այստեղ ՔՊ-ն որեւէ ուժի հետ պետք է դաշինք կազմի՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար: Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված են իշխանությունները մտահոգված, քանի որ կարծում են՝ բարդ է լինելու մյուս ուժերից որեւէ մեկի հետ միանալը: Ավելին՝ ՔՊ-ի ներսում էլ կարծիք է հնչեցվել, որ բացառված է՝ որեւէ մեկը միանա ՔՊ-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4586 դիտում
09:01 22-05-2019
Դատական համակարգում իրար են խառնվել. իրավապահները ստուգումներ են անում. «Ժողովուրդ»
3311 դիտում
10:27 07-08-2019
ՀՀԿ-ում խառնվել են իրար. ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր հայտարարում Փաշինյանը. «Ժողովուրդ»
1495 դիտում
09:49 30-05-2020
Դատական համակարգում խառնվել են իրար. ինչ է սպասվում առաջիկայում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»