211652_close_icon
views-count3025 դիտում article-date 10:51 27-09-2022

Կերկարաձգվի՞ ռուս խաղաղապահի մանդատը, թե՞ նրանց միջազգային խաղաղապահ ուժեր կփոխարինեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «44-օրյա պատերազմից երկու տարի է անցել: Ի՞նչ է փոխվել Արցախում: Երկրում ապրող բնակչությունն անվտանգության ի՞նչ երաշխիքներ ունի:

Ի՞նչ է ենթադրում իր նախկին ձեւաչափը վերականգնած ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ, համապարփակ կարգավորմանը միտված գործունեությունը: Վերջապես ե՞րբ եւ ինչպիսի՞ կարգավիճակ կտրամադրվի ժողովրդին: Այսօր այս խնդիրների պատասխանը ստանալու մտահոգությամբ է ապրում եւ արարում յուրաքանչյուր արցախցի:

Արդյոք կերկարաձգվի՞ ռուս խաղաղապահ առաքելության մանդատը, թե՞ նրանց «միջազգային այլ խաղաղապահ ուժեր» կփոխարինեն: Ե՞րբ եւ ինչպիսի՞ հանգուցալուծմամբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, եւ այն ինչ ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում: Դժվար է որեւէ ենթադրություն անել:

Մի բան, սակայն, ակնհայտ է: Ինչ էլ որ լինի, արցախցին իր դարավոր հողը լքողը չէ: Շարունակելու է ապրել եւ մաքառել, պայքարել իր իրավունքների համար»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր