211652_close_icon
views-count1636 դիտում article-date 11:54 28-09-2022

Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am

Արցախի թեման, իմ տպավորությամբ, ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստան– Ադրբեջան կոնլֆիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես էր կարելի այս հարաբերությունները  կարգավորել առանց որոշակիություն և միասնական  պատեկացման Արցախի խնդրի  վերաբերյալ։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է  եզրակցնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ, կամ ոչ լռությամբ։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն հանգամանքը, որ Արցախի հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն, ՀՀ պաշտոյաների բառապաշարից այս բառերն իսպառ կորել են, դա վկայում է այն մասին, որ մենք այստեղ լրջագույն խնդիր ունենք։ Որքանով ես տեղյակ եմ, Ադրբեջանը, սա իրենք էլ չեն թաքցնում, ասում է՝  Ղարաբաղի հարցը կարգավորված է, և մենք ձեզ հետ Արցախի մասին խոսելու ոչինչ չունենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր