211652_close_icon
views-count1219 դիտում article-date 18:10 30-09-2022

Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին. տեղեկատվական հոլովակ՝ ֆիզիկական անձանց շրջանում օրենքի կիրառման վերաբերյալ/ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։

Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։

Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով նշված և մյուս գործարքների իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը ներկայացվում է տեղեկատվական հոլովակում։

Մանրամասները՝ տեսահոլովակում.

ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր