74570 դիտում
12:06 03-10-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Nissan XTERRA-ն բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում, վարորդին առաջինը օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Nissan XTERRA մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջիի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արման Գրիգորյանը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիրը, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ բախվեր մի քանի ավտոմեքենաների։
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+