211652_close_icon
views-count847 դիտում article-date 13:23 04-10-2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Կոլոմինան այս մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:

«Հաճելի էր Բրյուսելում հանդիպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա իրավիճակը Ժնևում արտաքին գործերի նախարարների կիրակնօրյա հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հոկտեմբերի 3-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:

Նմանատիպ նյութեր