29536 դիտում
21:07 04-10-2022
Արաբկիրի թաղապետը շարունակում է բնակիչների կողմից ահազանգերին օպերատիվ արձագանքել. հերթական ասֆալտապատումը՝ Արաբկիրի այն փողոցում, որտեղ 30 տարի է, փոսերը գլխացավանք էին դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ամիսներին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական շրջանում մեծ թափ են առել ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև ասֆալտապատումը, վարչական շրջանի ղեկավարն այցելում է այն վայրերը, այդ թվում՝ բակային, որոնց մասին կամ տեղեկություններ է ստացած լինում, կամ բնակիչներ-թաղապետարան կապի արդյունքում նա հանդիպում է ազգաբնակչությանը ու տեղեկանում անբարեկարգ ճանապարհների մասին, որից հետո, ինչպես սովետական տարիների սիրված «Թեմուրը և իր ջոկատը» ֆիլմում, թաղապետը, թաղապետի տեղակալները, կոմունալ բաժնի պետն այցելում են այդ փողոցներն ու հաշված օրերի ընթացքում քանդված և անբարեկարգ հատվածները ասֆալտապատում են։
Այսօր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականով ասֆալտապատման աշխատանքներ կատարվեցին Այգեկցի փողոցում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, հիմնականում, ավագ սերնդի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ասֆալտապատում վերջին անգամ եղել էր խորհրդային տարիներին։ Մի քանի թաղապետեր ենք տեսել, ովքեր բնակչի մատից փուշ են հանել, երբ խնդիրներ ենք ունեցել, դիմել ենք թաղապետարան, առանց շոուի ու առանց տրտնջալու փորձել են լուծել մեր խնդիրները, դրա համար էլ, որպես թաղի մասին մտածող, որպես Երևանը սիրող իսկական քաղաքի տղերք, Արաբկիրն էլ է ունեցել շատ լավ թաղապետեր։ Մեզ համար այդպիսի թաղապետեր են եղել Հրայր Անտոնյանը, Ալբերտ Երիցյանը, Արմեն Դանիելյանը, ով հիմա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականն է, ներկայիս թաղապետ Արամ Ազատյանը։ Էդ մարդիկ իսկական՝ բնակիչներիս մասին մտածող, հոգ տանող թաղապետեր են եղել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1963 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)