211652_close_icon
views-count2806 դիտում article-date 12:57 06-10-2022

Հնդկաստանը Հայաստանի համայնքների զարգացման համար կտրամադրի 478 մլն դրամի չափով դրամաշնորհ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագիրը ստորագրվել է 2022թ. հուլիսի 4-ին:

Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։

Նմանատիպ նյութեր