211652_close_icon
views-count624 դիտում article-date 15:30 06-10-2022

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին. շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի կայքը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետեւանքներին:

Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր