21079 դիտում
13:35 07-10-2022
Ավտովթար Երևանում․ «Երևանյան» լճի մոտ 32-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է լիցքավորվող Ford Transit-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևանյան» լճի հարևանությամբ Երևանի բնակիչ 32-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և լիցքավորվող Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Ն․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարկան ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 և թիվ 65 բժիշկների հերթապահ խմբերի շտապօգնության ավտոմեքենաներին։
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խալաթյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի և քննիչ Ալլա Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Գևորգյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+