211652_close_icon
views-count25395 դիտում article-date 16:47 07-10-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են VAZ 21099-ն ու ցեմենտ տեղափոխող Scania-ն․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օտագործելով հատուկ տեխնիկա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան և Scania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 21099-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատաել նուն վաշտի պարեկներ Տիգրան Մանուկյանն ու Արթուր Սողոմոնյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի և քննիչ Ալլա Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա․ Գևորգյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի և հիվանդանոց տեղափոխված 99-ի վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Scania-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է հատել փողոցը, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել  վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+

Նմանատիպ նյութեր