211652_close_icon
views-count2392 դիտում article-date 09:43 08-10-2022

ՔՊ-ում ակտիվ եռուզեռ է. հայտնի է Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Բոլորի աչքի առաջ ու առանց ավելորդ համեստությունների ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիների հետ հանդիպումների անվան տակ բացահայտ քարոզարշավ է իրականացնում կամ փորձում շոշափել մարդկանց տրամադրվածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ում արդեն անգամ Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուին են քննարկում: Մեր տեղեկություններով՝ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է: Թեեւ ՔՊ-ի ներսում ոչ բոլորն են ընդունում հանգամանքը, որ հենց Թորոսյանը պետք է ղեկավարի Ավինյանի շտաբը, բայց կարծես համակերպվել են այդ մտքի հետ: Եվ, առհասարակ, թեեւ մեկ տարի ժամանակ կա Երեւանի ավագանու ընտրություններին, բայց իշխանականները մի քանի թեւի ու թիմի են բաժանվել եւ ներքին պայքար են տանում, թե ում խոսքը պետք է վերջինը լինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի՝ վերին էշելոնի դեմքերն անում են հնարավորը, որ կարողանան իրենց ցանկալի անձանց ներառել ավագանու համամասնական ցուցակում: Այս օրերին, երբ հասարակությունը, շունչը պահած, ամեն պահի սպասում է, որ հակառակորդի հաջորդ արկը կարող է Երեւանի վրա ընկնել, իշխանականները քաղաքապետի ընտրության են պատրաստվում: Ի՜նչ էլ սիրտ ունեն․․․»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր