50330 դիտում
19:23 10-10-2022
Պարզվել է երեկ Արագածոտնի մարզում Porsche Cayenne-ի և ЗИЛ-ի՝ ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը. 2 վարորդները տեղում մահացել էին, Porsche-ի 3 ուղևորներ հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերուվ ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցված քրեական գործով պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Porsche Cayenne-ը վարել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վահագն Ուստյանը, իսկ ԶԻԼ-ը վարել է Երևանի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Գրիգորյանը։
Վթարի հետևանքով վերջիններս տեղում մահացել էին, իսկ Porsche-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ, 30-ամյա Մեսրոպ Ստեփանյանը, 49-ամյա Սլավիկ Բրոյանը, 34-ամյա Վարդան Մրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» ԲԿ, որտեղից Վ. Մկրտչյանը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել էին Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, և ըստ նախնական տեղեկությունների՝ կային նաև վիրավորներ։ Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել էր։
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը վթարի մասին տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում որոշմամբ, նախաձեռնվել էր քրեական վարույթ, և հարուցվել էր քրեական գործ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15801 դիտում
09:30 12-03-2014
Պարզվել է երեկ Արագածոտնի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը