Արտահոս է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային
Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արևմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) 2 գծերից մեկում: Հաղորդել Է «Ինտերֆաքսը»։
«Դա գիծ է, որով նավթ է ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված Է, երկրորդ գիծն աշխատում Է առանց փոփոխությունների»,- հաղորդել Է ընկերությունը:
Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ Է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով: