2345 դիտում
21:10 12-10-2022
Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին. Արցախպրես
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին, հայտնում է «Արցախպրես»-ը։
Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։
«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
14:40 09-10-2022
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար. Արցախպրես
13075 դիտում
21:25 03-10-2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը
8630 դիտում
10:14 28-10-2020
Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
892 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին