211652_close_icon
views-count30311 դիտում article-date 22:18 18-10-2022

«Սպանություն» հատկանիշով «Կիլիկիա» գարեջրատնից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա տղամարդու մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ.

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Շահբանդարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 6 հասցեում գործող «Կիլիկիա» գարեջրատնից, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մելիք Ս-ն էր։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր