211652_close_icon
views-count2127 դիտում article-date 16:46 19-10-2022

Ալեն Սիմոնյանը երգիչ Հայկոյին հետմահու պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երգիչ, երգահան Հայկոյին հետմահու պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

1. Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:

Նմանատիպ նյութեր