211652_close_icon
views-count1599 դիտում article-date 09:25 20-10-2022

Ամերիկայի և Ռուսաստանի դերն ամբողջ աշխարհում․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերապրում է «աշխարհագրական վերակողմնորոշում», ինչի արդյունքում Ռուսաստանի նախկին դիվանագիտական ներկայության պահպանումը Արեւմուտքի երկրներում կորցնում է իր իմաստը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական ծառայության ընդունված բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Արևմտյան երկրներում նույն ներկայությունը պահպանելու իմաստ և ցանկություն այլևս չկա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Գլխավորն այն է, որ այնտեղ մեզ համար նույնիսկ աշխատանք չկա, քանի որ Եվրոպան որոշել է հեռանալ մեզանից և դադարեցնել ցանկացած տնտեսական համագործակցությունը»։

Ըստ նախարարի, այս իրավիճակում միակ պատասխանն արտաքին քաղաքական հետագծի վերակողմնորոշումն է։ Նա նաև ընդգծել է, որ այժմ ԱԳՆ-ն իրականացնում է «աշխարհագրական վերակողմնորոշում ինչպես արտերկրում, այնպես նաև կենտրոնական գրասենյակում»։

«Այսպես կոչված երրորդ աշխարհի երկրները (Ասիան, Աֆրիկան, Լատինական Ամերիկան), ընդհակառակը, լրացուցիչ ուշադրության կարիք ունեն»,- հավելել է Լավրովը։

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ աշխարհին այժմ անհրաժեշտ է ամերիկյան առաջնորդություն: Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ը շահագրգռված է այնպիսի համակարգերով և հարաբերություններով, որոնք հիմնված են միջազգային կանոնների և ընդհանուր ընդունված սկզբունքների վրա։

Սառը պատերազմի ավարտից հետո եկած դարաշրջանն ավարտվել է, և այժմ առաջատար երկրների միջև բուռն մրցակցություն է ընթանում այն մասին, թե ինչպիսի աշխարհում ենք ապրելու, նշել է պետքարտուղարը՝ ելույթ ունենալով Հուվեր հաստատությունում։ Ըստ նրա, ԱՄՆ-ը շահագրգռված է միջազգային կանոններով և ընդհանուր ընդունված սկզբունքներով, որոնք կօգնեն ապահովել այլ պետությունների տարածքային ամբողջականությունը։

Գերտերությունը, որը կորցնում է իր հզորությունը միջազգային ասպարեզում, լուրջ վնաս պատճառելու կարողություն ունի, հավելել է Բլինքենը։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դրա վառ օրինակներից է:

«Շատ վարչակազմեր հույսեր ունեին, որ Միացյալ Նահանգները ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ կունենար Ռուսաստանի հետ», - հայտնել է պետքարտուղարը: «Սակայն Ռուսաստանը, հատկապես նախագահ Պուտինի օրոք, հզոր կործանարար գործոն է»:

Նմանատիպ նյութեր