1227 դիտում
15:18 20-10-2022
ՀՀ նախագահը և Պլովդիվի քաղաքապետը քննարկել են փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր
Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։ Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։
«Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը նույնպես տեղակայված է այստեղ, որը գործում է 1834 թվականից ի վեր, մեր քաղաքում կա նաև հայկական եկեղեցի»,- ասել է Զդրավկո Դիմիտրովը և հակիրճ ներկայացրել քաղաքի զարգացման ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Բուլղարիայի բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ:
Նախագահի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծվել են լավ պայմաններ, որի արդյունքում նրանք իրենց գործունեությամբ փորձել են զգալիորեն նպաստել Բուլղարիայի և հատկապես Պլովդիվի զարգացմանն ու առաջընթացին:
Հանդիպման ընթացքում Զդրավկո Դիմիտրովը առանձնահատուկ նշել է Պլովդիվի ազգությամբ հայ քաղաքապետերի մասին, որոնցից մեկը Տիրան Պարիկյանն է եղել (1971-1979 թթ.), որն ակնառու ներդրում է ունեցել քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։
Հայազգի Կարապետ Թովմասյանը Պլովդիվի քաղաքապետ է եղել 1991-1995 թվականներին. հարգարժան բժիշկ և հասարակական գործիչ էր և իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է ժամանակակից կառավարման մի շարք մոդելներ։

Նմանատիպ նյութեր
1360 դիտում
20:08 25-02-2023
Էրդողանն ու Ալիևը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
835 դիտում
18:13 01-08-2023
Քննարկվել են հայ-հունգարական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին