211652_close_icon
views-count1455 դիտում article-date 09:43 21-10-2022

Ժողովրդավարական Արցախը չի կարող լինել ավտորիտար Ադրբեջանի կազմում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «30 տարի իր անկախ, ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխանող պետականությունը կերտած արցախցուն ասել, որ պետք է ապրի ավտորիտար երկրի սահմաններում՝ տրամաբանական չէ եւ երբեւէ չի ընդունվի Արցախի քաղաքացիների կողմից, առավել եւս, որ նրանք իրենց ինքնիշխանության համար զոհել են ամենաթանկը՝ զավակներին, ժողովրդի ընտրյալներին:

Արցախի ժողովուրդը եւ ժողովրդավարական ընտրություններով ձեւավորած իր պետական մարմինների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ չեն տեսնում իրենց ապրելու հնարավորությունն Ադրբեջանի կազմում, որ դա հավասարազոր է ցեղասպանվելուն: Վերջինիս հեռանկարը բազմիցս հաստատել է հենց Ադրբեջանը՝ 1990-ականների սկզբից պարբերաբար դիմելով էթնիկ զտումների եւ ոչնչացման քաղաքականության:

Հետեւաբար՝ չի կարելի արցախյան հակամարտությունը լուծել՝ այն մեկնարկային կետ տանելով, այն է՝ շրջապտույտի մեջ դնելով: Նման խնդիրների լուծման համար համաշխարհային պրակտիկայում կան օրինակներ եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմեր, որոնց շրջանակներում էլ պետք է տրվեն արցախցիների եւ հետխորհրդային տարածքում առկա մյուս ժողովուրդներին հուզող հարցերի պատասխանները, հակառակ ճանապարհը պարբերական պատերազմների ռիսկ է պարունակելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր